Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Դեմքով դեպի ազատամարտիկը

Դեմքով դեպի  ազատամարտիկը
13.05.2016 | 01:03

Հայրենիքը պաշտպանող կամավորների աշխատատեղերը և աշխատավարձերը կպահպանի պետությունը։ Կառավարության երեկվա նիստում հաստատվեց «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ մտցնելու մասին» որոշումը։ «Լրացուցիչ դրույթներ են սահմանվում, ըստ որոնց կամավորներն իրենց աշխատատեղերը չեն կորցնի, կպահպանվեն նաև նրանց աշխատավարձերը»,- պարզաբանեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3199

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ